«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը այսօր՝ ապրիլի 6-ին այցելել Վարդաշեն ՔԿՀ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին տեսակցության։
Տեսակցությունից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Նարեկ Մանթաշյանին նկատմամբ կիրառված տեսակցությունների արգելանքը վերացվել է և առաջիկայում իրենց մյուս գործընկերները ևս կտեսակցեն Մանթաշյանին։
«Նրա առողջական վիճակը կայուն է, բայց շաքարը այնպիսի մի ախտորոշում է, որը ցանկացած պահի կարող է սրվել անկանխատեսելի է և առհասրական որևէ հիմնավորում չկա, թե ինչու Նարեկ Մանթաշյանը պետք է լինի կալանավորված»,- խոսելով Մանթաշյանի առողջական վիճակից ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որը Նարեկ Մանթաշյանի վրա ոչ մի կերպ չի ազդում։
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, քաղաքացիները գիշերը հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքերի մոտ, մուտք գործել ներս: Կառավարության շենք մուտք գործած անձանց մեջ եղել է նաև Նարեկ Մանթաշյանը:
Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև Կառավարության շենքից հափշտակություն կատարելու համար: Մանթաշյանը, հայտնել է, որ խոսքը իրականում Կառավարության շենքում դրոշ ծածանելու մասին է։

Մանրամասն՝ տեսանյութում։