Քաղաքական

28.01.2022 19:04


Եռաբլուրում ծամոն ծամողը մեղադրում է Եռաբլուրում ծաղիկ խոնարհողներին (տեսանյութ)

Եռաբլուրում ծամոն ծամողը մեղադրում է Եռաբլուրում ծաղիկ խոնարհողներին (տեսանյութ)

Պատերազմից ու կապիտուլյացիոն ակտից հետո ՔՊ-ին միացած պատմաբան Հակոբ Ասլանյանը, որը ներկայանում է որպես Արցախյան հերոսամարտի մասնակից եւ հողեր ազատագրած ազատամարտիկ, այսօր ծամոն ծամելով էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «հարգանքի տուրք» մատուցում զոհերի հիշատակին՝ արհամարհելով որդեկորույս ծնողների եւ զոհված տղերքի հարազատներին։

Ընդամենը երկու օր առաջ նույն Ասլանյանը ԿԳՄՍ հանձնաժողովի նիստում «հայրենասերի» շղարշի ներքո Նիկոլ Փաշինյանին «սրբադասելու» համար հորջորջում էր, թե «նախկիններն են» պատճառը, որ այսօր պետություն չունենք։

«Եռաբլուրը ձեր մեղքն է, ձեր նախկին իշխանությունների, որոնք երկիրը ռազմական տեսակետից ոչնչացրին»,-հայտարարում էր ՔՊ-ական պատգամավորը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը