Քաղաքական

26.01.2022 09:52


Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին․ «Իրավունք»

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է:

Սակայն, էականը ոչ թե այն է, թե ինչպես են ՔՊ-ականները բարելավում իրենց կենցաղը, այլ այն, թե ինչպես են վերաբերում իրենց համաքաղաքացիներին:

Ըստ նույն շշուկների, Ալեն Սիմոնյանը մեծ ու լայն խողովակով ջրագիծ է բերում առանձնատան համար, եւ տեղի բնակիչները դիմել են, որպեսզի իրենք էլ կարողանան այդ ջրից օգտվել, բայց ստացել են կտրուկ պատասխան, թե ջրագիծն անձնական է: Խնդիրն այն է, որ Ձորաղբյուրում ջրի խնդիր կա, բայց բնակիչների գանգատները որեւէ կերպ լուծում չեն ստանում»:

Այս խորագրի վերջին նյութերը