Քաղաքական

02.01.2022 10:29


Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։

Այսօր համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը:

Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր:

Կից տեսանյութում ներկայացված են համապատասխան կադրերը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը