Քաղաքական

20.12.2021 13:17


2020-ի դեկտեմբերին Սյունիքում ԶՈւ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա, թեև խոսում էին միայն բանավոր հրամանների մասին․ Գեղամ Մանուկյան

2020-ի դեկտեմբերին Սյունիքում ԶՈւ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա, թեև խոսում էին միայն  բանավոր հրամանների մասին․ Գեղամ Մանուկյան

Մեկ տարի շարունակ բոլոր գերատեսչությունները խոսել են կա՛մ բանավոր հրամանների մասին, կա՛մ խուսափել են պատասխանել։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսին հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, թե ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ հարցման պատասխան է ստացել, որի ամբողջական բովանդակությունը չի կարող հրապարակել, քանի որ գաղտնի է, սական մի բան, ըստ Մանուկյանի, հստակ է․ «ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա»,-ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ մեկ տարի շարունակ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունը հասարակությունից թաքուն են պահել, խուսափել են բարձրաձայնել, հրաժարվել են պատասխանել հարցումներին, թե ինչի հիման վրա են Սյունիքում զորքերը հետ քաշվել, և միայն հիմա՝ մեկ տարի հետո ԳՇ-ն եկավ փաստելու, որ իրականում եղել է փաստաթուղթ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներից Աննա Գրիգորյանն էլ հավելեց՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով հայկական զորքերը հետ են քաշվել՝ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքի և, առհասարակ, ամբողջ ՀՀ-ի համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը