Քաղաքական

05.12.2021 21:11


Ծովագյուղում ոչ ոք չի մասնակցել ընտրությանը

Ծովագյուղում ոչ ոք չի մասնակցել ընտրությանը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղից ոչ ոք ընտրության չի մասնակցել, թեև դա բոյկոտ չի համարում։

«Ընդամենը չեն մասնակցել»,–ասաց նա և նշեց, որ թեկնածու ևս չեն ունեցել։ Ժամանակավոր պաշտոնակատարը հավելեց, որ ընտրություններին չմասնակցելու պատճառն այն է, որ դեմ են խոշորացմանն այս ձևով։

«Սա բոյկոտ չենք համարում, սպասում ենք, որ ճիշտ լուծում տան մեր համայնքի համար»,–ասաց նա։

Հիշեցնենք,ո որ այսօր որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են և ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և սկսվել է ձայների հաշվարկը։

Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,80 %-ը կամ ընտրելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից 376 003 քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը