Քաղաքական

24.11.2021 18:32


Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ

Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը