Լրահոս

23.11.2021 11:17


48 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

48 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 531 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 878-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 քաղաքացի, մահացածների թիվը 7356 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1405 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8761-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1438 է, ընդհանուր առողջացածներինը՝ 308 922, փաստացի բուժվողներինը՝ 17 195: Մեկ օրում արվել է 7366 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 318 552 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը