Լրահոս

07.11.2021 18:45


Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու վիրավորվել է ժամկետային զինծառայող

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու վիրավորվել է ժամկետային զինծառայող

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը