Լրահոս

07.11.2021 11:16


42 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

42 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1417 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 320 433-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8002-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1802 է, ընդհանուր առողջացածներինը՝ 280 950, փաստացի բուժվողներինը՝ 31 481: Մեկ օրում արվել է 8987 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 176 898 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը