Քաղաքական

05.11.2021 14:56


Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիսի միջպետական ավտոճանապարհով, այլ Տաթևի գրունտային ճանապարհով

Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիսի միջպետական ավտոճանապարհով, այլ Տաթևի գրունտային ճանապարհով

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան՝ մասնակցելու Կապանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին։

Կապանից Hraparak.am-ը տեղեկացել է, որ Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհով, որի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել, այլ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։

Փաշինյանին շուրջ 20 մեքենա է ուղեկցել, գյուղերից յուրաքանչյուրի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եղել, որպեսզի հսկեն Փաշինյանի երթևեկությունը, և նրան ոչ ոք տեղի բնակչությունից չմոտենա։

Այս խորագրի վերջին նյութերը