Քաղաքական

04.11.2021 15:22


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքում՝ legifrance.gouv.fr/ , հրապարակվել է 2021 թվականի նոյեմբերի 3-ի հրամանագիր, որով Բրիս Ռոքֆեյլը նշանակվել է Մինկի խմբի համանախագահ: Նա փոխարինելու է Ստեֆան Վիսկոնտիին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր 2016 թվականից:

Բրիս Ռոքֆեյլը մինչ այդ դիվանագիտական առաքելություն է իրականացրել Պանամայում, Ուզբեկստանում: Նա նաև եղել է Ռուսաստանում եւ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատների քաղաքական խորհրդական:

Այս խորագրի վերջին նյութերը