Լրահոս

07.07.2011 14:25


Բնապահպան. «Վտանգված է Երևանի խմելու ջրի 35%–ը»

Բնապահպան. «Վտանգված է Երևանի խմելու ջրի 35%–ը»

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն այսօր մամլո ասուլիսում մտահոգություն է հայտնել  Հրազդանի երկաթի հանքի շահագործման վերաբերյալ։

Ըստ նրա՝ հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

Երկրաբանների տվյալներով՝ այդ հանքի շահագործումն առաջին հերթին վնասակար ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, ինչը կբերի բնապահպանական տեսակետից աղետային իրավիճակի։ Ի. Զառաֆյանը նշել է, որ այնտեղ կառուցվում է նաև ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որը պետք է ունենա պոչամբար, ինչը ևս վտանգավոր է։

Բնապահպանն ասել է, որ Հրազդանում կա ջրաղբյուրների խումբ, որն էլ տալիս է Երևանի խմելու ջրի 35%–ը։

«Հանքի շահագործման հետևանքով մենք ուղղակի կզրկվենք խմելու ջրից»,–ահազանգում է բնապահպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը