Քաղաքական

28.10.2021 20:20


«Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաագելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է». Զախարովան մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» «հիմնարկեքի» արարողությունը (տեսանյութ)

«Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաագելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է». Զախարովան մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» «հիմնարկեքի» արարողությունը (տեսանյութ)

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, լրագրողի խնդրանքով, մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից՝ Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած վերջին այցի ժամանակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «հիմնարկեքի» արարողությունը:

«Մենք կարծում ենք, որ Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաագելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Այս մեխանիզմի ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել դրա գործունեությունը:

Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ:

Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը