Քաղաքական

28.10.2021 11:04


Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում․ «Հրապարակ»

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։

Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան և ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը և տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը և շարունակել ճանապարհը:

Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում և սպասում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը