Լրահոս

20.10.2021 08:47


Երևան-Գյումրի ճանապարհին մարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կան զոհեր և տուժածներ

Երևան-Գյումրի ճանապարհին մարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կան զոհեր և տուժածներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 9 տուժած։

Այս խորագրի վերջին նյութերը