Լրահոս

01.07.2011 13:12


Լևոն Անանյան. «Վերջում ամեն ինչ դառնում է իմիտացիա»

Լևոն Անանյան. «Վերջում ամեն ինչ դառնում է իմիտացիա»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ մի խումբ մտավորականներ հայտարարել են, թե իրենք ՀՀ ԱԺ նախագահին և վարչապետին նամակ են հղել այն մասին, որ Հայաստանից արտագաղթողների թիվը հասել է տագնապալի սահմանի:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ընդգծել է, որ այսօր երկրում ամենակարևոր խնդիրներից է բնակչության արտահոսքը:

Մեր պատմության մեջ միշտ էլ արձանագրել ենք արտագաղթ, բայց հիմա հասել ենք մի հանգրվանի, որ այլևս մտավորականներս չենք կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում։ Չնայած երկրում որոշակի քայլեր արվում են, բայց վերջում ամեն ինչ դառնում է իմիտացիա, և տարեցտարի արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլև շատանում է,-ասել է նա:

Լևոն Անանյանի խոսքերով՝ սամանամերձ մի գյուղի գյուղապետ վերջերս իրեն պատմել է, թե ինչպես են գյուղից Ռուսաստան մեկնել միանգամից հարյուր երիտասարդներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը