Լրահոս

01.07.2011 12:40


Ֆրանսիայի ԱԳՆ. «Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ համաձայնության գալու համար կլինեն լրացուցիչ առաջարկություններ»

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն նշել է, որ կլինեն լրացուցիչ առաջարկություններ, որպեսզի Ղարաբաղի հարցում ձեռք բերվի որոշակի համաձայնություն: Մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպումը՝ Ժյուպեն նշել է, որ ինքը գնահատում է ՌԴ նախագահի կողմից գործադրվող ջանքերը հարցի լուծման համար: «Նա շատ ջանքեր «Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ այդ ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին, իհարկե, տխրեցուցիչ է: Այնուամնայնիվ, որքանով ես գիտեմ, կլինեն նոր լրացուցիչ առաջարկություններ, որպեսզի ձեռք բերվի որոշակի համաձայնություն»,–հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը