Լրահոս

30.07.2021 16:13


ՄԻՊ-ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է

ՄԻՊ-ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 30–ին, ինքն իրեն հրկիզած տղամարդու վիճակը ծանր է, նա ստանում է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Այրվածքաբանության ազգային կենտրոնից՝ հավելելով, որ հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը