Լրահոս

28.07.2021 19:10


Սիսիանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)

Սիսիանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)

Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվեց հետևյալը։ Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը: Այդ ընթացքում ննջարանից հափշտակել էր ոսկյա մատանի և փող։ Հուլիսի 24-ին Սիսիանի ոստիկանները կասկածվողին հրավիրեցին բաժին։ Նա չհերքեց գաղտնի հափշտակության փաստը և վերադարձրեց գողոնը։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը