Լրահոս

26.07.2021 08:45


Երևանի Ամիրյան-Զաքյան խաչմերուկում բախվել է 4 ավտոմեքենա, 4 մարդ հոսպիտալացվել է

Երևանի Ամիրյան-Զաքյան խաչմերուկում բախվել է 4 ավտոմեքենա, 4 մարդ հոսպիտալացվել է

Հուլիսի 26-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 350» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․), «Mercedes W124» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1986 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Ա․ Ջ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes 350» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։

Փրկարարները «Mercedes 350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի․ Մ․-ին (ծնված 1987 թ․) և «Mercedes W124» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացու» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը