Լրահոս

24.07.2021 10:40


Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վարորդը, ով դասակի հրամանատար էր, տեղում մահացել է

Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վարորդը, ով դասակի հրամանատար էր, տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։

Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար։

Այս խորագրի վերջին նյութերը