Լրահոս

22.07.2021 09:29


Դավիթ Բեկի փողոցում, «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է Opel-ի վարորդի ուղղությամբ

Դավիթ Բեկի փողոցում, «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է Opel-ի վարորդի ուղղությամբ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:

Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Վաչագան Ավագյանը Դավիթ Բեկի փողոցում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ անհայտ անձը Lexus մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհ չզիջելու պատճառով Lexus-ի միջից ատրճանակով կրակոց է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է շարժիչի ծածկը:

Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ չի ճանաչել Lexus-ի վարորդին և չի հիշում համարանիշները:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են Lexus-ի համարանիշները և այն հուլիսի 21-ին հայտնաբերել են Ավան վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշներն են՝ 777 YZ 77, իսկ կասկածյալը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը