Լրահոս

17.07.2021 07:55


Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 34-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 34-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր

Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արեն Մ.-ն ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 31-ամյա Տաթև Մ.-ն, 7-ամյա Եվա Մ.-ն, 3-ամյա Հայկ Մ.-ն, 58-ամյա Զարուհի Մ.-ն, 15-ամյա Ելենա Ս.-ն, 11-ամյա Հրաչյա Ս.-ն և 32-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արեն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:

Այս խորագրի վերջին նյութերը