Լրահոս

15.07.2021 08:30


Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Samand» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները. 3 հոգի տեղում մահացել է, մահացածներից երկուսը ոստիկաններն են

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Samand» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները. 3 հոգի տեղում մահացել է, մահացածներից երկուսը ոստիկաններն են

Երեկ ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Այս խորագրի վերջին նյութերը