Լրահոս

24.06.2021 19:25


Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և գումար

Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և գումար

Ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հունիսի 19-ին հաղորդում էր տվել, որ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կարող է կատարած լինել Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։

Նա բերման է ենթարկվել բաժին:

Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը