Քաղաքական

23.06.2021 10:55


Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

Ռուս խաղաղապահները ԼՂՀ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկի բերքահավաքի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մարտունու շրջանի Մարտունի բնակավայրի` այսինքն սահմանազատման գծի մոտ, ապահովում ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը»,– հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

Մարտունու շրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղերի թվում գերակշռում են խաղողագործությունը, անասնապահությունն ու հողագործությունը։ Այս ճյուղերն աշխատանքով են ապահովում տեղի բնակչությանը։

«Շնորհակալ ենք խաղաղապահներին Մարտունու շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունն ապահովելու համար»,– ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զագորյանը։

Նշվում է, որ տեղի բնակիչները հակահրդեհային գոտիներ են ստեղծում` նպատակ ունենալով կանխել խոտի այրումը, ինչպես նաև պաշտանել դաշտերն ու բնակավայրերը հրդեհներից:

Ռուս սակրավորները նախապես էին ստուգել տեղի դաշտերում պայթյունավտանգ առարկաների և չպայթած ռազմամթերքի առկայությունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը