Քաղաքական

21.06.2021 07:21


Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723 (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը