Լրահոս

19.06.2021 17:56


Գեղարքունիքում անիվի պայթելու հետևանքով ավտոմեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Գեղարքունիքում անիվի պայթելու հետևանքով ավտոմեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Բադալյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Գագարին-ավտոճանապարհի 0.2 կմ-ին ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բադալյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 54-ամյա Հավերժ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը