Լրահոս

18.06.2021 17:13


«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հունիսի 18-ին հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը․ հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր, ժամը 23։20-ին։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է քարոզարշավին, կիսվել տարբեր համայնքներ այցերից ստացած տպավորություններով։ Անդրադարձել է իր անվան շուրջ ավելի քան մեկուկես տասնամյակ հորինված ու մարդկանց մեջ արմատացրած ստերին, թռիչքաձև տնտեսական զարգացման և իրական բազմածավալ ներդրումների վերաբերյալ՝ «Հայաստան» դաշինքի խոստումներին, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային խնդիրներին, Արցախում ռուս սահմանապահների ժամկետի ավարտից հետո հնարավոր վիճակին և անելիքներին, երկրի ներսում բևեռացվածության մթնոլորտի թուլացմանը և այլ հարցերի։

Այս խորագրի վերջին նյութերը