Քաղաքական

31.05.2021 15:22


«Ադրբեջանը ոչ միայն Իշխանասարի վրա է առաջ եկել, այլ բոլոր տեղերում». Աշոտ Մինասյան (տեսանյութ)

«Ադրբեջանը ոչ միայն Իշխանասարի վրա է առաջ եկել, այլ բոլոր տեղերում». Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Այսօրվա «դրված» չինովնիկները՝ մարզպետներ, ՏԻՄ ղեկավարներ, ստում են, որ ժողովուրդն իրազեկ չլինի, թե ինչ է կատարվում սահմանին՝ հանձինս Սյունիքի մարզի ղեկավարի: Սակայն Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները կարողանում են Սիսիանի և մյուս տեղերի կամավորների հետ բարձրանալ սահման, որի մասին ռեպորտաժներ են հրապարակվում, և մենք ինչ-որ չափով իրազեկված ենք լինում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանը՝ հավելելով, որ Փաշինյանը մանիպուլյացիաների է դիմում:

«Հերթական պայմանագրերը, ինֆորմացիան, որը մատուցվում է այսօր մեր ժողովրդին, ստի վրա են հենված, կամ այն դավադիր պայմանավորվածություններն են, որոնք կատարվել են նախքան ժողովրդին իրազեկ դարձնելը»,-նշեց նա:

Ըստ Աշոտ Մինասյանի՝ Ադրբեջանը ոչ միայն Իշխանասարի վրա կամ հատվածում է առաջ եկել, այլ բոլոր տեղերում:

«Խոզնավար, Խնածախ, Տեղ գյուղի տղաները որքանով կարողացել, այդքանով դուրս են քշել թշնամուն: Սակայն ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ սահմանային գծով ժողովրդին չի հատկացվում այն զենքն ու զինամթերքը, որ ժողովուրդը գոնե կարողանա ինքնապաշտպանվել: Դա, կարծում եմ, հատուկ է արվում»,-շեշտեց ազատամարտիկը: Իհարկե, Սյունիքի համայնքապետերը կարողանում են ինքնակազմակերպվել և ունակ են իրենց սահմանները պաշտպանել:

«Սակայն տկարամիտ իշխանությունները, բանակի տկարամիտ ղեկավարությունը, որի գլխին Վաղարշակ Հարությունյան կոչեցյալն է, ուղղորդում են և թույլ չեն տալիս հայ հասարակությանը, Սյունիքի հասարակությանը զինվել, որպեսզի ժողովուրդը նսեմացված, ստրակացած և կախյալ վիճակում հայտնվի: Իհարկե, կան մարդիկ, որոնք հավատում են Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծարարությանը, և կան մարդիկ, որոնք գիտակցում են, թե ինչ է կատարվել և դեմ են կանգնել այդ ամենին»,-շարունակեց Աշոտ Մինասյանը՝ հավելելով, որ օրըստօրե ժողովուրդը գիտակցում է, որ պետական ապարատը, իշխանությունն այլևս անվտանգության երաշխավորը չէ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը