Լրահոս

12.05.2021 08:32


Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը։ Չնայած տոնը մեկդարյա պատմություն ունի, Բուժքույրերի միջազգային խորհուրդն այն պաշտոնապես նշում է 1971 թվականից՝ ի պատիվ գթասիրտ քույր Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրվա։

141 երկրի բարեգութ քույրերը, միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ, ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:

Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:

Հայաստանում տոնը նշվում է 2004 թվականից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը