Լրահոս

06.05.2021 17:18


Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկար)

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկար)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։

Նրան ուղեկցել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

ՌԴ արտգործնախարարի անունից ծաղկեպսակ է դրվել Անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ։

2 արտգործնախարարները հանդես են եկել ճեպազրույցով։

ՌԴ արտգործնախարարը հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

0000 00000 000000 0000000

Այս խորագրի վերջին նյութերը