Լրահոս

18.04.2021 11:05


21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4858-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 187 466, փաստացի բուժվողներինը՝ 16 196: Մեկ օրում արվել է 3844 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 935427 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը