Քաղաքական

04.03.2021 16:46


Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ

Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, ու մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:

Այս խորագրի վերջին նյութերը