Լրահոս

23.05.2011 14:55


Կանխվել է ևս մեկ մահափորձ Էրդողանի դեմ

Կանխվել է ևս մեկ մահափորձ Էրդողանի դեմ

Ինչպես հաղորդում է «Yeni Safak» թերթը, ոստիկանությունը կանխել է ևս մեկ մահափորձ, որը պետք է իրականացվեր երկրի հարավարևելյան Շիրնակ քաղաքում Թուրքիայի  վարչապետ  Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ։

Մահափորձը նախատեսվում էր իրականացնել հանրահավաքի ընթացքում՝ Էրդողանի ելույթի ժամանակ։

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, որի մասին նախապես հաղորդել են։ Մարդին և Շիրնակ քաղաքները կապող կամրջի տակ հայտնաբերվել է 36 կգ կշռող պայթուցիկ սարք՝ հեռակառավարման հնարավորությամբ։ Իրավապահ մարմինները վնասազերծել են ռումբը՝ կանխելով Թուրքիայի վարչապետի դեմ մահափորձը։

Թուրքիայում գործող արմատական կազմակերպություններից և ոչ մեկը դեռ իր վրա չի վերցրել վարչապետի դեմ մահափորձի պատասխանատվությունը։

Այս ամսվա ընթացքում սա արդեն Թուրքիայի վարչապետի դեմ երկրորդ մահափորձն է։

Նախորդ փորձը ձեռնարկվել էր մայիսի 5–ին մերձսևծովյան Կաստամոնու գավառում։

Էրդողանի շարասյան վրա հարձակման հետևանքով կառավարության ղեկավարի  անվտանգության ստորաբաժանման մի ոստիկան է մահացել, երկրորդը՝ վիրավորվել։

Այս խորագրի վերջին նյութերը