Լրահոս

20.05.2011 10:01


ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն ութ նավ են ռմբակոծել

ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն ութ նավ են ռմբակոծել

Հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը՝ «Ֆրանս Պրես»–ը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի ինքնաթիռները լույս ուրբաթ գիշեր երեք քաղաքների նավահանգիստներում ռմբակոծել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերի ութ նավեր։

«Գիշերվա ընթացքում ՆԱՏՕ–ի ինքնաթիռները հարվածել են Քադաֆիի ութ նավերին»,–ասվում է դաշինքի հաղորդագրության մեջ։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ռմբակոծված նավերը գտնվել են մայրաքաղաք Տրիպոլիում, Ալ–Հումս և Սիրտ քաղաքներում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՆԱՏՕ–ի բոլոր թիրախները ռազմական են և անմիջական կապ ունեն լիբիական ժողովրդի դեմ կատարվող կանոնավոր հարձակումների հետ։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը