Լրահոս

18.05.2011 17:28


ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տվել է իր առաջին մեծ մամլո ասուլիսը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տվել է իր առաջին մեծ մամլո ասուլիսը, որը տեղի  է ունեցել Սկոլկովում։

Ըստ «BBC»–ի՝ նա խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք ՌԴ նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար կդնի՞ թեկնածությունը, թե՞ ոչ։

–Քաղաքական կյանքը շոու չէ, այլ դժվար աշխատանք, որը ենթարկվում է որոշակի  տեխնոլոգիաների, որոնց պետք է հետևել։ Որոշումը պետք է կայացվի այն պահին, երբ հասունանան բոլոր  նախադրյալները։ Պետք է ընտրել այլ ձևաչափեր, քան մամլո ասուլիսն է։ Հայտարարությանն այդքան էլ երկար չի մնացել սպասելու,–ասել է Մեդվեդևը։

Սա Մեդվեդևի՝ լրագրողների հետ այսպիսի մեծամասշտաբ շփման առաջին փորձն է, իսկ ընդհանրապես նման շփման հիմքը դրել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Այս խորագրի վերջին նյութերը