Լրահոս

28.01.2021 17:00


Հրազդան-Հանքավան ճանապարհին «Lexus GX470»-ը դուրս է եկել ճանապարհից ու շրջվել

Հրազդան-Հանքավան ճանապարհին «Lexus GX470»-ը դուրս է եկել ճանապարհից ու շրջվել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 23:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4մ) և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ուղղել այն։

Այս խորագրի վերջին նյութերը