Լրահոս

28.01.2021 16:39


Արարատի մարզում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել և ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց

Արարատի մարզում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել և ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ Խաչատուր Զաքարյանը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 120 մետր շրջվելով, հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս շինության բետոնե պարսպի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով՝ նշանակվել է սթափության փորձաքննություն, սակայն վարորդ Խ․Զաքարյանը հրաժարվում է թե՛ ճանապարհային ոստիկանի, թե՛ բժշկի կողմից հանձնել սթափության փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը