Քաղաքական

27.12.2020 20:37


Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել՝ փորձելով կարգավորել հակամարտությունը․ Պեսկով (տեսանյութ)

Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել՝ փորձելով կարգավորել հակամարտությունը․ Պեսկով (տեսանյութ)

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար հարցարզույց է տվել Վլադիմիր Սոլովյովին:

Հնչել են նաև Ղարաբաղի մասով հայտարարություններ՝

-Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել ՝ փորձելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

-Ռուսաստանի նախագահի կողմից Բաքվի և Երևանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը օգնել է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

-ՌԴ-ն և Թուրքիան խոշորագույն խաղացողներն են, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:

-Պուտինի և Էրդողանի անձնական հարաբերությունները վիճահարույց իրավիճակներից ներդաշնակ դուրս գալու հնարավորություն են տալիս:

-Ակտիվ մարտական գործողություններ մեր սահմանների մոտ, դա այն է, ինչ, իհարկե, միջազգային հանրությունը չպետք է թույլ տա։ Այս դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, դրա կանգնեցմանն ուղղված նրա ջանքերը, իհարկե, թանկ արժեն, դրանք շատ դժվար է գերագնահատել:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը