Լրահոս

04.12.2020 16:01


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Газель-ը․ վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Газель-ը․ վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր

Այսօր, դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են Mercedes և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը;

Բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։

Այս խորագրի վերջին նյութերը