Տնտեսական

28.11.2020 18:59


Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր, 300 հեկտար՝ սոխի տարածք. Հրաչ Բերբերյան

Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր, 300 հեկտար՝ սոխի տարածք. Հրաչ Բերբերյան

Կարծում եմ, որ ընդհանուր կորցրել ենք մոտ 2500 հեկտար այգիներ, որոնցից 1000-1200 հեկտարը՝ նռան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով Ադրբեջանին անցած մեր մշակվող հողատարածքների թեմային:

«Մոտավորապես 1000-1200 հեկտար նռան այգիներ են անցել, մոտավորապես 300 հեկտար սոխի տարածք, հացազգիներից մոտավորապես 50 հազար հեկտար կկորցնենք: 80-100 հազար տոննա ցորեն Արցախից Հայաստան էր գալիս, քանի որ Արցախը ինքնաբավ էր ցորենով և մատակարարում էր Հայաստանին, իսկ հիմա դրսից ներկրումը կավելանա: Այս 2,5 տարի է՝ մեր գյուղատնտեսությունը գրանտ ստացողների ձեռքում է, և դա էլ բավական չէ, հիմա ժողովրդի գումարները իրենց պարգևատրումներ են գրում»,-ասաց նա` նշելով որ նոր էկոնոմիկայի նախարարը ոչ գյուղատնտեսությունից է հասկանում, ոչ էլ էկոնոմիկայից:

«Մեր չմշակվող հողերը պետք է ռազմավարական ուղղություն լինեն, բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք չեն արվել, սուբսիդավորման ուղղությունները պետք է ճշտել: Մեզ հսկայական աշխատանքներ են սպասվում, եթե իհարկե կգա մի իշխանություն, որը հետաքրքրված կլինի դրանով, քանի որ առանց գյուտնտեսության Հայաստանը ապագա չունի: Այս կառավարության վրա էլ հույս դնել չի կարելի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը