Լրահոս

26.11.2020 18:47


Կովսականը սկուտեղի վրա հանձնելուց 2 օր առաջ կոչ արեցին չլքել քաղաքն ու դուրս չբերել ունեցվածքը, արդյունքում թողեցինք ամեն ինչ, մենք կորցրինք, բերձորցուն չխաբեք․ Կովսականի բնակիչ

Կովսականը սկուտեղի վրա հանձնելուց 2 օր առաջ կոչ արեցին չլքել քաղաքն ու դուրս չբերել ունեցվածքը, արդյունքում թողեցինք ամեն ինչ, մենք կորցրինք, բերձորցուն չխաբեք․ Կովսականի բնակիչ

Հակասական լուրեր են պտտվում այս մասին, ու հենց այդ պատճառով ուզում եմ պատմել, թե մենք ոնց լքեցինք Կովսականը։ Կովսականի բնակիչ Կարեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ինչպես են քել իրենց բնակավայրը:

Նա մասնավորապես նշել է.

«Կովսականը սկուտեղի վրա հանձնելուց երկու օր առաջ` Կովսական եկավ վարչակազմի ղեկավարը և կոչ արեց չլքել քաղաքը, ավելին` սպառնաց պատասխանատվության ենթարկել քաղաքից իրենց ունեցվածքը հանել ցանկացողներին, իբր թե դա կառաջացնի խուճապ և բնակիչները կլքեն Կովսականը։

Երկու օր անց լուրեր տարածվեցին, թե սպասվում է հակահարձակում, ու որպեսզի քաղաքացիական բնակչությունը չտուժի սպասվող գործողության արդյունքում` խորհուրդ տվեցին մեկ օրով դուրս գալ քաղաքից դեպի Կապան, հետ վերադառնալու նպատակով։ Իհարկե, մենք այլևս Կովսական չվերադարձանք, արդյունքում Կովսականում թողեցինք այն ամենը ինչ կար, մասնավորապես` մոտ 1000 տոննա հացահատիկ, տասնյակ գյուղտեխնիկա, դպրոցի, մանկապարտեզի, քաղաքապետարանի և հիվանդանոցի գույքը։

Ի դեպ 2 օր առաջ հիվանդանոցը ստացել էր (կամավորների կողմից հավաքած) մոտ կես տոննա դեղորայք ու պարագաներ։ Թողեցինք թանկարժեք «Արմաթ» լաբորատորիան, մի քանի հազար դոլարի հասնող` «Թաթուլ» խմբի տարազներն ու տեխնիկան։ Թողեցինք Թաթուլի կիսանդրին ու բնակչության ողջ ( նաև ընտանի կենդանիների մոտ կեսը, իսկ թռչունները ամբողջությամբ ) ունեցվածքը, բացառությամբ հապշտապ վերցրած մի քանի բաների։

Հիմա ասածս ինչ ա, տարբեր կոչեր անելուց առաջ մտածեք, լավ մտածեք, եթե դեռ ունեք այդ անելու ունակությունը։

Հ․Գ․ Մենք էտ ա կորցրինք, Բերձորցուն չխաբվեք»։

Այս խորագրի վերջին նյութերը