Քաղաքական

09.11.2020 12:33


Հրթիռակոծվում է Ստեփանակերտը, այդ թվում՝ Շուշիից. Դավիթ Բաբայան

Հրթիռակոծվում է Ստեփանակերտը, այդ թվում՝ Շուշիից. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը`

Ստեփանակերտի մարտական դիրքեր այցի մասին, որում ընդգծվում է, որ ՊԲ մարտիկներn ու աշխարհազորայինները ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին, մեծ աժիոտաժ է առաջացրել, հատկապես այն պատճառով, որ նույն ժամին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակման բովանդակության հետ չի համընկնում։

Տարակարծություններին վերջ դնելու համար Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Yerevan.Today-ին հետևայլ պարզաբանումը տվեց, որով, ըստ էության, հաստատեց նախագահ Հարությունյանի նկարագրությունը

«Ես ասում եմ հետևյալը՝ Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել, ով ոնց ուզում է թող հասկանա, ա՛յս է իրավիճակը։ Հիմա, հասկանում եք, չէ՞, ինչ է դա նշանակում․ պատերազմական ակտիվ գործողությունների տարածք է դարձել Շուշին, և մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում է տարբեր ուղղություններից, այդ թվում՝ նաև «թատերաբեմից»»,-ասաց Դավիթ Բաբայանը

Այս խորագրի վերջին նյութերը