Լրահոս

31.10.2020 13:13


Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը (լուսանկար)

Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը (լուսանկար)

COVID-ից առաջացած բարդացումների պատճառով հոկտեմբերի 30-ին կյանքից հեռացել է դերասան Վասիլ Սարգսյանը, այս մասին տեղեկանում ենք նրա դստեր կողմից կատարված ֆեյբուքյան գրառումից:

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն՝ COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս:

Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու…

Հարազատներ՛, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոններին, հոգատար գտնվել միմիանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»,-գրել է Լիլիթ Սարգսյանը:

Ցավակցական գրառումներ են արել դերասանի բազմաթիվ գործընկերներ:

Վասիլ Սարգսյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 14-ին: Սարգսյանը դերասանուհի, ասմունքող Մարիետա Խոջայանի ամուսինն է:

122754243_5327654067260417_1852769057761292536_n

Այս խորագրի վերջին նյութերը