Լրահոս

30.10.2020 10:13


Երևանի Նոր Արեշի տներից մեկում 76-ամյա տղամարդուն գտել են տան ետնաբակի ծառից կախված

Երևանի Նոր Արեշի տներից մեկում 76-ամյա տղամարդուն գտել են տան ետնաբակի ծառից կախված

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպանություն է գործել՝ կախվելով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի, ծնված 1944 թ․) կախվել է տան ետնաբակում գտնվող ծառից։

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել են ծառից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը