Լրահոս

29.10.2020 14:39


hayeli.am-ը հրապարկել է Գուրգեն Եղիազարյանի վերջին խոսքերը (տեսանյութ)

hayeli.am-ը հրապարկել է Գուրգեն Եղիազարյանի վերջին խոսքերը (տեսանյութ)

Երեկ կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նշենք, որ օրերս Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր մոտ հաստատվել է Covid19, ինչին ինքը չի հավատում: Վերջինս պնդում էր, որ սա դիվերսիա է իր նկատմամբ: Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ իրեն ուզում են սպանել՝ պայմանավորված վերջին երկու տարում իր կոշտ ընդդիմադիր կեցվածքով:

Վերջինս զանգահարել է hayeli.am և խնդրել որպեսզի իր մտահոգությունները ներկայացնենք հանրությանը: Ազգականների խնդրանքով՝ մենք այդ օրերին չէինք հրապարակում այդ զրույցը, սակայն նրա մահից հետո հարկ ենք համարում կատարել նրա խնդրանքն ու ներկայացնել այն հանրությանը:

Մեր ամբողջ խմբագրակազմը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն է հայտնում Գուրգեն Եղիազարյանի ընտանիքին:

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը