Քաղաքական

26.04.2011 13:11


ՄԻՊ. «Երբ կողմերը նստում են բանակցային սեղանի շուրջը, քննարկում են ցանկացած հնարավորություն»

ՄԻՊ. «Երբ կողմերը նստում են բանակցային սեղանի շուրջը, քննարկում են ցանկացած հնարավորություն»

Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց հետո առաջին անգամ Կարեն Անդրեասյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և անդրադարձել Հայ ազգային կոնգրեսի ու խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու իր առաջարկին։

«7օր»–ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԱԿ–իշխանության երկխոսությունը լինի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ, Կ. Անդրեասյանը պատասխանել է.

–Երբ կողմերը նստում են բանակցային սեղանի շուրջը, քննարկում են ցանկացած հնարավորություն։ Ես չեմ կարող կանխատեսել կամ տվյալ դեպքում նույնիսկ գուշակել, թե ինչպիսի՞ն կլինեն կողմերի դիրքորոշումները, խնդիրները, օրակարգը։ Բայց սկսել մեկ կոնկրետ հարցից, մեկ կոնկրետ խնդրից և կարողանալ այդ հարցի շուրջը գալ կոնսենսուսի, կլինի ոչ թե միջնորդի կամ որևէ կողմի հաղթանակը, այլ կլինի մեր հասարակության հաղթանակը։ Ես գտնում եմ, որ օրակարգը կձևավորեն կողմերը, եթե գան, ֆիզիկապես նստեն կոնկրետ մեկ սեղանի շուրջը՝ լիազորված մանդատներով և ընդունելով հայրենակցին որպես միջնորդ։ Ոչ թե՝ որպես անձ, այլ որպես ինստիտուտ, որը ստեղծված է Սահմանադրությամբ նման խնդիրներ լուծելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը