Լրահոս

17.10.2020 17:55


«Արցախի երեխաները գոյաբանական վտանգի տակ են». Հենրիխ Մխիթարյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի մի շարք այլ դեսպաններ դիմել են ՄԱԿ-ին

«Արցախի երեխաները գոյաբանական վտանգի տակ են». Հենրիխ Մխիթարյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի մի շարք այլ դեսպաններ դիմել են ՄԱԿ-ին

այաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ԼՂ հակամարտության սրման ֆոնին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի մի շարք դեսպանների հետ (ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյան, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյան, օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա, ըմբշամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան) դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորեին ուղղված նամակում ֆուտբոլիստն ու Բարի կամքի մյուս դեսպաններն ահազանգել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սկսած հարձակումը շարունակում է ընդարձակվել՝ թիրախավորելով քաղաքացիների, քաղաքացիական և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

«Այսօր Արցախն առերեսվում է մարդասիրական աղետի»,-գրել են նամակի հեղինակները՝ ընդգծելով, որ այն, ինչ կատարվում է Արցախում մարդու իրավունքների լուրջ խախտում է:

«Սա սոսկ հայերի նկատմամբ հարձակում չէ, այլ հարձակում է մարդկության հիմնարար նորմերի դեմ: Ցավոք, դա կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ»,-նշել են Բարի կամքի դեսպանները:

Նրանք ընդգծել են, որ անմեղ երեխաները դառնում են դաժան արյունահեղության, հոգեբանական տրավմաների զոհ:

«Արցախի երեխաները գոյաբանական վտանգի տակ են, սակայն ինչպես աշխարհի ցանկացած երեխա ունեն ապրելու և պաշտպանված լինելու իրավունք: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան՝ դիմում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի մյուս գործակալություններին ու Բարի կամքի մյուս դեսպաններին, որպեսզի նրանք բարձրաձայնեն, օգնության ձեռք մեկնեն և հիմա գործի անցնեն հետագա արյունահեղությունը կանխելու համար: Եկեք թույլ չտանք, որպեսզի մեր լռությունը ճնշի երեխաների և նրանց անզեն խնամակալների ճիչերը»,-ասված է նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը